Մեր Մասին
Մեր Մասին
Հանդիսանալով Պետրոնաս (PETRONAS) ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, նպատակ ենք հետապնդում հայաստանյան շուկայում ներկայացնել Պետրոնասի բարձրորակ արտադրանքները՝ ապահովելով մեր հաճախորդներին հուսալի և արդյունավետ լուծումներով: Պետրոնասը (PETRONAS) Մալայզիայի ազգային նավթագազային ընկերությունն է, որը հիմնադրվել է 1974 թվականին: Տարիների ընթացքում այն դարձել է համաշխարհային առաջատար էներգետիկ ընկերություն՝ գործունեություն ծավալելով ավելի քան 50 երկրում: Պետրոնասը հայտնի է իր բարձրորակ նավթամթերքներով, քսանյութերով և ավտոմոբիլային հեղուկներով, որոնք օգտագործվում են ինչպես սպորտային, այնպես էլ առօրյա տրանսպորտային միջոցներում:
-
Որակ
Մենք երաշխավորում ենք Պետրոնաս բրենդի արտադրանքի բարձր որակը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
-
Հուսալիություն
Մեր արտադրանքները նախատեսված են երկարատև և կայուն աշխատանքի համար՝ ապահովելով ձեր տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքը:
-
Նորարարություն
Հետևելով միջազգային նորարարական մոտեցումներին՝ մենք մշտապես առաջարկում ենք ժամանակակից լուծումներ և տեխնոլոգիաներ:
