
SYNTIUM 7000 HYBRID 0W-20
PETRONAS Syntium 7000 Hybrid 0W-20 շարժիչի յուղը լիովին սինթետիկ է և ստեղծված է °CoolTech+™ առաջատար տեխնոլոգիայով։ Այս տեխնոլոգիան նվազեցնում է շարժվող մասերի միջև շփումը, ինչի արդյունքում նվազում է ջերմության արտազատումը, ապահովվում է բարձր պաշտպանություն մաշվածությունից և շարժիչի արդյունավետ աշխատանք ամբողջ օգտագործման ընթացքում։ Բացի այդ, այն նպաստում է վառելիքի ծախսի և վնասակար արտանետումների նվազեցմանը։ Հիբրիդային ավտոմեքենաների շարժիչները մշտապես անցնում են ներքին այրման շարժիչի (ՆԱՇ) և էլեկտրաշարժիչի միջև, ինչը մեծացնում է շարժիչի ծանրաբեռնվածությունը։ Այս հաճախակի կանգառները և գործարկումները ուժեղացնում են շփումը, բարձրացնում են ջերմությունը, ինչը կարող է բերել վառելիքի ավելորդ ծախսի, վնասակար արտանետումների աճի, շարժիչի մաշվածության և խափանման վտանգի։ Այդ պատճառով հիբրիդային մեքենաները պահանջում են հատուկ յուղեր՝ բարձր մաշվածությունից պաշտպանող հատկություններով։ PETRONAS Syntium 7000 Hybrid 0W-20 յուղը հատուկ մշակված է հիբրիդային բենզին-էլեկտրական շարժիչների համար։ Այն պաշտպանում է վաղաժամ բոցավառումից (LSPI) տուրբոշարժիչով և ուղղակի ներարկման համակարգով աշխատող բենզինային շարժիչները և համապատասխանում է API SP նորագույն ստանդարտներին։